a1plus.am-ը գրում է. Դեմ եմ շարժման անդամներն կառավարության շենքի մոտ են եղել: Նրանց մոտեցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բայց Դեմ եմ նախաձեռնության անդամները շարունակել են թմբկահարել՝ այդ կերպ ցույց տալով , որ վարչապետի հետ խոսելիք չունեն:
Նրանք, առանց Հովիկ Աբրահամյանի հետ խոսելու, շարունակել են երթը՝ մինչ այդ գետնին նետելով իրենց պաստառները: Հովիկ Աբրահամյանը կառավարության շենք է մտել այդ պաստառները տրորելով: Իսկ դրանք ոչ այլ ինչ էին, քան նախարարների լուսանկարները:
Նյութը սկզբնաղբյուր կայքում