Պատգամավորներն այսօր կրկին դիմեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` բացատրելու, թե ի՞նչ է նշանակում «պարտադիր, բայց ոչ պարտադրված»-ը:
«Աղայանի հայերենի բացատրական բառարանի երկրոդ հատորում գրված է պարտադիր բառի հայերեն բացատրությունը: Այնտեղ նշված է, որ պարտադիր նշանակում է պարտադրված: Հիմա դուք ասոմ եք պարտադիր, բայց ոչ պարտադրված, հայերենում այդ նախադասությունը իմաստ չունի, եթե կոնդակով կամ հրովարտակով նոր իմաստ չտաք այդ բառին»,-խոսքն ուղղելով վարչապետին` ասաց ՆԻկոլ Փաշինյանը:
«Շատ լավ է, որ բառարան եք ընթերցում, ես Ձեր օրինակին կհետևեմ: Հասկանում եմ, որ Ձեր ձեռագիրն է` փնտրել, ինչ-որ բաներ գտնել: Ես իմ գործն եմ անելու, անկախ նրանից թե ինչքան կխոսեք»:
Նման հարց հնչեց նաև ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ հարցի պատասխանը լինելու է այն փաթեթը, որը կներկայացնեն ԱԺ:
Անի Կարապետյան