galatv.am-ը գրում է, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի:
Անդրադառնալով գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման փաստին եւ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե շատերի գնահատմամբ այդ ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ է պարունակում, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Ինչ հրահանգի մասին եք խոսում: Ես մի բան եմ ուզում ձեզ հորդորել, եկեք խոսենք մեր երկրի կառուցողական, մեր գործերի մասին: Դուք ամեն օր ման եք գալիս ինտրիգներ, չգիտեմ ինչու: Կարող են Լեւոնին բռնեն, վաղը` Բարխուդարին, էն մյուս օրը` Սիմոնին, ինչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներից, բայց եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, մենք ինչ անենք գնանք…»:
Դիտարկմանը, թե մեղադրանք եք հնչեցնում Լ. Հայրապետյանի հասցեին, չէ որ դատարանը դեռ չի կայացրել որոշում, Հ. Աբրահամյանը արձագանքեց. «Դա որոշում է դատարանը, երբ որ դատարանը որոշում կայացնի, այն ժամանակ կիմանանք` մեղավոր է, թե` ոչ»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Իշխանությունների համար Հայրապետյանի կալանավորումը սպասված և ուրախալի լուր էր. «Ժողովուրդ»