▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերը Մարտի 1-ի հետ կապ չունեն. ՀՔԾ պետ

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Փորձաքննությունն ավարտվել է, և Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան», - ասել է Խաչատրյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննության կանչվել է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը Սասուն Խաչատրյանն ասաց. «Ես բազմիցս ասել եմ, որ այլևս չեմ պատասխանելու, թե ում ենք կանչել հարցաքննության և ում ենք  պատրաստվում կանչել, խոստումս կպահեմ»,-շեշտեց նա: 

Картинки по запросу հովիկ աբրահամյան

Հիշեցնենք
, որ դեռևս օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` ըստ եղած վարկածի՝ Աբրահամյանների մոտ հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է, օգտագործվել է Երևանում 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ:

Այս գործով կալանավորվել էր Հովիկ Աբրահամյանի եղբայրը և նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։

Կարդացեք նաև՝ Իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը» լավ հանգրվան չի ունենալու. Հովիկ Աբրահամյան

Ինչի՞ համար են մեղադրում Հովիկ Աբրահամյանին. պարզաբանում է ՀՔԾ–ն

Եթե մեղադրանք են առաջադրել, ապա դրա համար հիմքեր ունեցել են. Փաշինյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասին

ՀՔԾ-ն Հովիկ Աբրահամյանի եղբոր տնից հայտնաբերված զենքի հետ կապված պարզաբանում է ներկայացրել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее