▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանից ներողություն խնդրելու պահանջով ստորագրությունները կուղարկվեն «Россия 1»-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ հայ օգտատերերը քվեարկություն էին  կազմակերպել` պահանջելով, որ «Россия 1» հեռուստաալիքը  և լրագրող Օլգա Սկաբեևան հրապարակային ներողություն խնդրեն` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին վիրավորելու համար:

Հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում մոտ տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրվող ՀՀ քաղաքացի վարորդ Հրաչյա Հարությունյանից  Россия 1 հեռուստաալիքի և մասնավորապես Օլգա Սկաբեևայի կողմից հպարակավ ներողություն խնդրելու պահանջով  կազմակերպված ստորագրահվաքին արդեն մասնակցել է 12.500 մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Ստորագրահավաքի նախաձեռնողը  Նարեկ Ստեփանյանն է, ով տեքստում մասնավորապես շեշտել է, որ  Россия 1 հեռուստաալիքի  լրագրող Օլգա Սկաբեևան վիրավորել է վարորդին` մասնավորապես ասելով, թե ցուցմունքից հրաժարվելը կապված չէր նրա առողջական վիճակի հետ: Դրանից զատ` ըստ հեղինակի`  Օլգա Սկաբեևան  խախտել է լրագրողական էթիկայի կանոնները, ինչն անթույլատրելի է: Թույլ է տվել վիրավորական արտահայտություններ:

Ստորագրություններբ ուղարկվելու են  Россия 1 հեռուստաալիքին:

Հիշեցնենք, որ Օլգա Սկաբեևայի ռեպորտաժը, որն արդարացիորեն շատերի զայրույթի պատճառն էր դարձել, արգելափակվել  էր Հայաստանի համար:

Ստորև ներկայացնում ենք ռեպորտաժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее