▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ». Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել ելույթով՝ ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Պարո՛ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, Դուք չեք խառնվել Ազգային ժողովի գործերին: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին. դա պետական պաշտպանության կոմիտեն է: Երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը: Եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ, հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ, կամ դրեք Ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը Ձեզ չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Դա չի նշանակում, որ Դուք հրաժարական տաք, Արթուր Թովմասյանը լինելու է երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը Ձեզ չվստահեց, ես էլ եմ հեռանում»,- մասնավորապես ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее