a1plus.am-ի տեսանյութում, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ՀՀԿ ԳՄ նիստից առաջ պատասխանում էր լրագրողների հարցերին, խոսակցությանը միջամտել է մի ֆրանսահայ, ով փորձել է պարզել նորանշանակ վարչապետի քայլերը ` Ֆրանսիայի հետ համագործակցությունն ամրապնդելու առումով։
Հովիկ Աբրահամյանը Նիկողոս Սարոյան անունով ֆրանսահայ մեր հայրենակցին առաջարկել է Հայաստանում բիզնես սկսել, իսկ եթե իրեն խանգարող լինի` ինքը, որպես նորանշանակ վարչապետ, խոստանում է նրա կողքին կանգնել: Հովիկ Աբրահամյանը նաև կատակել է, ասելով` Եկեք, եկեք, Հրանուշ Հակոբյանը չի՞ ասել ` արի տուն...
Դիտեք 5.00-ից
Նյութը` սկզնաղբյուր կայքում