Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է
«Հրապարակում եմ «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ին տրամադրված շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունները։ Ոչինչ չեմ ասում, զուտ հրապարակում եմ»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին։
«Ապատեղեկատվություն է, ես չգիտեմ՝ ինքը կապ ունի, թե՞ ոչ: Կա ՍՊԸ, եթե չեմ սխալվում՝ «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա, մենք նվիրատվության մասին եռակողմ պայմանագիր ունենք 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են նվեր տվել: Մնացած 3 մեքենաների մասին կկարողանանք տեղեկություն տալ այն պահին, երբ նվերի փոխանցումը լինի»,- ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով կառուցման թույլտվության դիմաց նվերներ տալուն, Մարությանը նշեց․ «Ընդհանրապես նվերները և կառուցումներն իրար հետ կապ չունեն»։


