«Հակառակորդի առաջխաղացման մասին ահազանգերից հետո մայիսի 12-ին կապ ենք հաստատել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ՝ խնդրելով որպես մարզպետ, պաշտոնատար անձ, տեղեկատվություն տրամադրել ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ահազանգերի վերաբերյալ»,- այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Ժամը 13։30-14։00-ի սահմաններում մարզպետը հայտարարել է. «ՀՀ պետական սահմանի որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»։ Ավելին, ընդգծել է, թե ադրբեջանցիները եկել են դիտակետ դնելու և մոլորվել՝ նշելով, որ այդ պահին գնում է Սև լիճ։
Ավելի ուշ պաշտոնական այլ մարմիններ պաշտոնապես հաստատել են, որ իրականում տեղի է ունեցել ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ, որի կապակցությամբ երեկ երեկոյան անգամ հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ»:
Ադրբեջանական զորքը հայ զինվորներից 15 մետր հեռավորության վրա էր. նկարահանումներ՝ Վերիշենից
Ադրբեջանցիներին վերջնաժամկետ են տվել Սև լճի տարածքից հեռանալու համար, այլապես ուժ կկիրառեն
Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանն` ԱԽ նիստում՝ Սյունիքում թշնամու առաջխաղացման մասին


