Համացանցում են հայտնվել հայ տղամարդուն սպանած 23-ամյա Եգոր Կոմարովի խոստովանության կադրերը: Վերջինս բերման էր ենթարկվել ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ բեռնախցիկից դուրս էր ընկել 50-ամյա երևանցի Արկադի Ղազինյանի դիակը։
Այս մասին հայտնում է REN TV-ն։
Հաղորդվում է նաև, որ Կոմարովը կարող է մարդակեր լինել։ Դատավարությունից առաջ նա խոստովանել էր, որ անցյալ տարվա սեպտեմբերին սպանել է 38-ամյա անծանոթ տղամարդու՝ իբր մարդկային միս ճաշակելու համար։ Ավելի ուշ նա սկսել է հերքել, թե կերել է սպանվածի մարմնի մասերը։
Հրապարակված տեսանյութում Կոմարովը խոստովանում է, որ սպանել է հայ տղամարդուն առանց որևէ պատճառի:
Հարցին, թե արդոք հոգեկան խնդիրներ ունի` նա պատասխանել է` «Չգիտեմ, հոգեբանը կասի»:
Հանցագործը նաև հայտարարել է, թե ցավում է իր արարքի համար, բայց չի զղջում