Թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում:
Anadolu գործակալությունը ներկայկացրել է Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ավիահարվածների հետևանքները՝ տեսանյութով:
Tel Abyad'dan dumanlar yükseliyor#BarışPınarıHarekatı başladı https://t.co/lxH5dbSNzV pic.twitter.com/iZQkMcyn2a
— ANADOLU AJANSI (@anadoluajansi) October 9, 2019
Հիշեցնենք, որ Թել Աբյադ քաղաքում 16 հայ ընտանիք է ապրում, մեծ թվով հայեր կան նաեւ երեկ հրետակոծման տակ եղած Ղամշլու բնակավայրում:
Կարդացեք նաև՝ Թուրքական օդուժը ռմբակոծել է Սիրիայի հայաբնակ Ղամշլի քաղաքը
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը


