ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ծառահատման դեպք է արձանագրել։

Այս մասին վերջինս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև՝ Այդ օրը թող գնան խաշ ուտելու, ինչպես նախկինում են արել․ Փաշինյանը՝ Քաղաքացու օրը չնշողների մասին
Ինչպե՞ս են վարչապետի տիկինն ու 3 դուստրերը մասնակցում շաբաթօրյակին
Ռոմանոսին զանգի ասա՝ էս ո՞ւմ պարտականությունն ա. Նիկոլ Փաշինյանը սատկած շներ տեսավ
Հիմա Արսեն Թորոսյանը նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի. Նիկոլ Փաշինյան
Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ձեռքով հավաքում ծխուկները՝ «բիչոկները»
Նշենք նաև, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել այդ տարածքից՝ մակագրելով. Առաջ և հետո։


