▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ՝ Ամուլսարի ծրագրի տարածքում

«Ժամը 16:10-ի մոտակայքում Ամուլսարի շրջակայքում, Գնդեվազ գյուղի դիմացի սարի կողմից ծուխ նկատեցինք, կասկածեցինք, որ հրդեհ է և անմիջապես զանգեցինք հրշեջ ծառայություն ու ԱԻՆ: Այնտեղ այդ մասին արդեն տեղյակ էին ու ասացին, որ Սարավան գյուղի կողմից է հրդեհը: Մի քանի րոպեի ընթացքում հրդեհը շատ ուժեղ տարածվեց Գնդեվազի ուղղությամբ:
Ուզում ենք նշել, որ Սարավան գյուղի կողմից հանք տանող ևս մեկ ճանապարհ կա, որը մեր վերահսկողության տակ չի գտնվում: Նաև ասենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտարարություն էին տարածել՝ ևս մեկ անգամ նշելով, որ չեն խոչընդոտում բնապահպանական մոնիթորինգի կամ վթարների վերացման համար մասնագետների մուտքը տարածք:
Մի քանի րոպե առաջ տեսչական մարմնի կողմից ներկայացած մի քանի անձ եկան և հարցրին, արդյոք թույլ կտանք, որ Լիդիանի տեխնիկան մտնի տարածք հրդեհը հանգցնելու, ասացինք՝ այո, նրանք մի 20 մետր ներս մտան, հետո դուրս եկան և ասացին, որ ուրիշ կողմից կմտնեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Անի Խաչատրյանն, ում էջից էլ ներկայացնում ենք տեսանյութը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее