▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոնսերվատորիայի մոտակայքում գտնվող չգործող սրճարանում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Արբատ» սրճարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 21:09-ին:

Մասամբ այրվել են սրճարանի (100 քմ տարածք) կախովի առաստաղը (մոտ 20 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), գույքը (աթոռ, փայտե դարակներ) և ներսում գտնվող ծառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее