Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով կենդանիներ են սատկել։ Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 09:22-ին ահազանգ է ստացել, որ Ճառագայթային փողոցի Գ շենքի 1-ին հարկում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։15-ին։
35 քմ ընդհանուր տարածքում այրվել է կենդանիների համար նախատեսված 10 պարկ չոր կեր, ծխահարումից սատկել են 50 թութակ, 2 շուն, 1 նապաստակ, 30 սողուն (մողես եւ օձ), 50-60 կրծողներ (գերմանամուկ, ծովախոզուկ):