Մարտի 23-ին, ժամը 16.04-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
«Ա1+»-ը հայտնում է, որ մինչեւ հրդեհի բռնկվելը, հնչել է երեք պայթյուն: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել են սպիրտի տարաները: