▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանի մոտակայքում

Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 18:01-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее