▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը չընկրկեց Թուրքիայի սպառնալիքների առջև

«Կան երկրներ, որոնք առաջնորդվում են համամարդկային արժեքներով, և նրանց կողմից Ցեղասպանության ընդունումը կապված չի եղել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հանգամանքով: Կան նաև այնպիսի պետություններ, որոնք փորձելով ճնշել Թուրքիային, որպես գործիք բերում են Ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ Հռոմի պապն առաջնորդվեց համամարդկային արժեքներով՝ չընկրկելով Թուրքիայի սպառնալիքների առջև, ավելին, երեկ Սուրբ Մարթա եկեղեցում  նա կրկին պատասխանեց Թուրքիային՝ ասելով.Եկեղեցու ճանապարհն անցնում է անկեղծության միջով և քրիստոնյան չպետք է վախենա ազատ խոսելուց ու խիզախ լինելուց: Հռոմի պապը հեղինակություն է, նրա վերաբերմունքն առանց արձագանք չի կարող մնալ՝ գոնե քրիստոնեկան շրջանակներում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, ապա թուրքագետի խոսքով, այն մեծ իրարանցում է առաջացրել Իտալիայում: Տեղի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պահանջում են երկրի իշխանություններից, որպեսզի արձագանքեն և դատապարտեն Հայոց Ցեղասպանությունը:

Ավելին, Իտալիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղավոր համարեց՝ Հռոմի պապին քննադատելու հարցում:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее