▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել

ermenihaber-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել:  Թուրքիայում եռօրյա այցն ավարտելուց հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Հռոմի պապը պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը նրան հարց է ուղղել՝ասելով. «Ձեր ողջ այցի ընթացքում հայերի վերաբերյալ որևէ հայտարարություն չարեցիք: Գալիք տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է: Այս հարցում ի՞նչ եք մտածում»:

Ի պատասխան այս հարցին Հռոմի պապն ասել է. «Թուրքիայի կառավարությունը անցյալ տարի մի ժեստ արեց:  Նախկին վարչապետ Էրդողանը ուղերձ (ցավակցական) հղեց: Որոշները դա շատ փոքր քայլ համարեցին: Չգիտեմ՝ փոքր էր, թե մեծ, ամեն դեպքում կարծում եմ, որ դա ձեռքմեկնում էր: Սա միշտ էլ դրական քայլ է: Ես կարող է ձեռքս քիչ կամ շատ մեկնել և սպասել, թե դիմացինս ինձ ինչ կասի: Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի:  Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի:  Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն եկեք աղոթենք, հանուն նրա,  որ այս ժողովուրդների միջև  փոխհամաձայնություն լինի: Պետք է օգնենք, որ  այս իրավիճակը հարթվի: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի փոքր ժեստերի ու մերձեցմանն ուղղված քայլերի տարի»:

Հռոմի պապն իր խոսքում նշել է, որ այցի ընթացքում այցելել է հիվանդանոցում գտնվող Պոլսի Հայոց պատրիարքին և որ վերջինս ծանր հիվանդ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее