Հռոմի Պապ Ֆրանցիկսկոսը 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոս Մայր տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-ամյա տարելիցի առիթով պատարագ կմատուցի: Հաղորդում է «Հորիզոնը»՝ հղում անելով Prensa Armenia գործակալությանը:
Այս մասին հայկական Սուրբ Նարեկ եկեղեցում Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագի ժամանակ հայտնել է Բուենոս Այրեսի արքեպիկոպոս կարդինալ Մարիո Պոլին:
«Հռոմի պապը պատասխանել է մեկ տարի առաջ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի միջոցով Հայկական կաթոլիկ եկեղեցու հրավերին` պատարագ մատուցել` հանուն Ցեղասպանության ճանաչման»,- տեղեկացրել է Սուրբ Նարեկ եկեղեցու հովվապետ Պաբլո Հաքիմյանը: