▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն երբեք չի սպասարկի որևէ քաղաքական ուժի.Աղվան Վարդանյան

«Խորհրդարանական համակարգը եղել է ՀՅԴ-ի սկզբունքային մոտեցումը: Մենք մշտապես կողմ ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվել են դեռևս 90-ական թվականներից: Մեր ճանապարհն արդյունավետ է եղել ու քաղաքական դաշտը հանգել է մեր տեսակետներին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը նկատում է՝ քարոզչության համար որևէ ուժի չեն միանալու.

«ՀՅԴ-ն իր քարոզարշավն առանձին է անցկացնելու: Մենք ոչ ոքի չենք միացել, այդ մեզ են միացել ու այստեղ մեղադրել, որ գնացել ենք դեպի իշխանություն՝ սխալ է: Դաշնակցությունն իր բոլոր խնդիրներով հանդերձ միշտ եղել է ինքնուրույն ուժ: Մոռացե՛ք բոլոր ասեկոսեները: ՀՅԴ-ն երբեք չի լինելու որևէ այլ քաղաքական ուժի սպասարկողը»,-նշեց պատգամավորը:

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ նախատեսում են մարզային հանդիպումներ.

«Կա քարոզչական  պատկառելի խումբ.կղեկավարեն Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը, Լևոն Մկրտչյանը, Արսեն Համբարձումյանը և ես: Երևանում նույնպես կլինեն հանդիպումներ, մասնագիտական, ոլորտային  հանդիպումներ գիտնականների, մշակույթի, բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее