Oրերս համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մի մեքենա երթևեկում Հյուսիսային պողոտայում՝ հետիոտների համար նախատեսված վայրում:

Պարզվում է՝ այն տեղի է ունեցել մինչև անցած տարվա հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
«Տեսանյութում երևում են Հյուսիսային պողոտայի խանութ-սրահների ու սրճարանների ցուցափեղկեր: Դրանցից մեկի անվանումը փոխվել է հենց անցած տարվա հոկտեմբերին: Այդուհանդերձ, ոստիկանությունում տեսանյութի ուսումնասիրությունը շարունակվում է»,- կայքի հետ զրույցում հայտնել են Ոստիկանությունից:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


