▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային պողոտայի «սպանդը» կամ պետբյուջեն լցնելու նոր միջոց

Մայիսի 1-ից գործադրվել են Հյուսիսային պողոտայում տեղադրված տեխնիկական սարքերը, որոնք արձանագրում են այդ տարածքում կատարված խախտումները: Բոլորին է հայտնի , որ նշված սարքերը ծառայում են որպես խախտումների, վթարների և այլ տհաճ իրադարձությունների կանխարգելմանը, սակայն ոչ բոլորն են տեղյակ, որ այս սարքերը ծառայում են նաև որպես պետ. բյուջեն լցնելու միջոց: 
Միշարք քաղաքացիներ, որոնց աշխատավարձը չի գերազանցում 50000 ՀՀ դրամը, նշված տարածքում մայիսի 1-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում տուգանվել են արդեն աշխատավարձի եռապատիկի չափով: Բանն այն է, որ մինչ 2013թ.-ի մայիս ամիսը վերը նշված տարածքում ոչ միայն վարորդները չէին տուգանվում այլև ճանապարհային ոստիկանները միջոցներ չէին ձեռնարկում, որպեսզի տուգանեն այն վարորդներին, որոնք մեքենաները կայանել են «չարաբաստիկ» Հյուսիսային պողոտայում: Թյուրիմացության մեջ ընկած վարորդները, շարունակաբար կայանելով իրենց մեքենաները, արդեն հունիս ամսին ստնում են միանգամից 10-ից ավելի տուգանք: 
Անակնկալ չէ նաև այն փաստը, որ մեր հանրապետությունում օրենքները կիրառվում են ըստ ցանկության և ոչ արդար, ինչը սրում է լարվածությունը հասարակությունում: Նրանք, ովքեր չգիտեն նշեմ, որ տուգանքները պետք է կիրառել ցնկացած տեղում, ցանկացած ժամանակ և ցանկացած անձանց նկատմամբ և կապ չունի թե ով է այդ ժամանակ պաշտոնի, իսկ ով ոչ: Ահա այստեղից է սկսել Հյուսիսային պողոտայում կայանված մեքենաների «սպանդը», ինչը մեծ զայրույթ է առաջացրել 100-ից ավելի վարորդների մոտ, որոնք հայտնվել թյուրիմացության մեջ: Վարորդներից տեղեկություններ ստանալուց հետո, պարզ դարձավ, որ կան վարորդներ, որ Հյուսիսային պողոտայում իրենց մեքենաները կայանում են արդեն 2 տարի և ոչ մի տուգանքի կամ տուգանային հրապարակի մասին խոսք անգամ չի եղել: Եվ հանկարձ ինչ-որ իրադարձություններից հետո վերը նշված վարորդները անբարեխղճորեն սկսել են տուգանվել: Ցավը նրանում է, որ ինչպես հարկն է զգուշացնելու փոխարեն միանգամից անցնում են «հայավարի» մեթոդների: Այս ամենը զզվանք է առաջացնում որոշ պետական մարմինների նկատմամբ, ինչը գնալով ավելի ու ավելի է խորանում: Հարկ ենք գտնում նշել նաև, որ այն հարցին, թե ինչու մինչև այս չէին տուգանում նշված տարածքում կայանված մեքենաներին ոստիկանության աշխատակիցը պատասխանեց.-«Քաղաքական աստառ մի տվեք, շատ եք խորանում»: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողներին:

Լիլիթ Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее