▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի նշան բողոքի՝ ՀԱԿ խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Լուսաբացին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստի մեկնարկին ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում ուժ է կիրառվել, որերորդ անգամ, բերման են ենթարկվել 237 քաղաքացիներ, որոնց մեջ՝ նաեւ բազմաթիվ լրագրողներ: Լրագրողները բերման են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելիս, ջարդվել են նրանց տեսախցիկները: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բռնագրավել են նրանց ֆոտոապարատների եւ տեսախցիկների չիպերը: Բաղրամյան փողոցը բացելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում, ինչն ամենեւին կապ չուներ տրանսպորտի ճանապարհը բացվելու հետ, եւ հետապնդվել են դրանից հետո ու տարվել բաժիններ, եւ հիմա էլ գտնվում են բաժիններում: Մենք պահանջում ենք՝ անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, բոլոր լրագրողներին, պահանջում ենք պատժել բոլոր ապօրինի գործողություններ իրականացնողներին, բոլոր պաշտոնյաներին, եւ որպես բողոքի նշան՝ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը»,-ասել է պատգամավորը: 

Խմբակցության անդամները բոյկոտեցին նիստը՝լքելով դահլիճը:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее