Galatv.am-ը գրել է. «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել են, որ իրականացվելու է ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը եւ դիմում-նամակ են պատրաստում՝ ուղղված ՀՀ նախագահին, ԼՂՀ նախագահին, ՄԻՊ գրասենյակին և Հայաստանում ՌԴ դեսպանին:
Այսօրվա ասուլիսին հրավիրված էր նաեւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով սույն գործի առնչությամբ որոշակի հակասություններ նշեց. «Բավականին հակասական փաստեր կան ներկայացված, քանզի մեղադրանք է առաջադրվել, որ Բաշկորտոստանի նախագահի որդու հանցակիցն է, սակայն նույն այդ քննիչը նշում է, որ հանցագործության ավարտից հետո է Լևոն Հայրապետյանն աջակցել, որպեսզի չբացահայտվի հանցագործությունը: Բոլոր հանցախմբերը ստեղծվել են Ռախիմովի կողմից: Ինքն է ստեղծել այդ կազմակերպությունն ու ամենից իրազեկված անձն էր այդ գործում, և պարոն Լևոն Հայրապետյանի խորհուրդների ու լրացուցիչ ինֆորմացիայի կարիքը նա չուներ»,- ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ Ռախիմովը որևէ մեկի կարիքը չի ունեցել փողերի լվացման համար:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում