▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իհարկե, Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Էդվարդ Նալբանդյան

Իհարկե, չի կարելի ասել, որ Հայաստանին դուր է գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, բայց, հավանաբար, դա բիզնեսի և առևտրի հարց է. BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։

«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ռազմական ոլորտում և, համապատասխանաբար, Ռուսաստանից գնում ու ստանում զինամթերք։ Այստեղ ոչ մի նոր բան չկա։ Իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և այլ երկրների,  երևի նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող պետություն է և, իհարկե, շատ ակտիվ սպառազինությունների շուկայում։ Սակայն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ դաշնակցային  են, դա նույնպես շատ բան է նշանակում»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее