Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 2 ամսական Ալեքս Խ-ն է։ Պարզվել է, որ երեխան մահացել է սոմատիկ բաժանմունքում, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ ծնողների ուղեկցությամբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ |
«Իջևան» բժշկական կենտրոնում 2 ամսական երեխա է մահացել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet