Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Իջևանի զորամասում դի կա:
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Պ.-ն է, ով զինծառայության էր մեկնել Քանաքեռ-Զեյթուն զինկոմիսարիատի կողմից: Նա մահացել է հրազենային վնասվածքից, իսկ թե ինչ հանգանքներում է դեպքը տեղի ունեցել՝ պարզվում է:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում