Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները չեն գնալու Հարավ-արևմտյան թաղամաս, նրանք ԱԳ նախարարության շենքի մոտ են, որտեղ նաև մեծ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Շենքի աշխատակիցներն էլ վերևից գաղտնի նկարում են ակցիայի մասնակիցներին։ Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց պահանջը՝ ՆԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Ադրբեջանական բոլոր տեսակի հայտարարությունները, որ հնչում են մեր պետության հասցեին, ի վերջո պատասխան ստանալո՞ւ են, թե՝ ոչ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ պահանջելով, որպեսզի Արարատ Միրզոյանը իջնի և հրապարակային պատասխանի այս և այլ հարցերին։ |
***