Իջեւանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների գործով 13 անձի մեղադրանք է առաջադրվել, որից 10-ը կալանավորվել են, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հուլիսի 17-ին Իջեւանում մի խումբ քաղաքացիներ փակել էին Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:
Իջեւանում տեղի ունեցած բախման հետեւանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության: Վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով եւ փայտե ձողերով: Հիվանդանոց էր դիմել նաեւ երկու քաղաքացիական անձ:

Հայկական Ժամանակն է գրում ու ավելացնում․13 մեղադրյալներից մեկը Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանն է. նրա եւ 17-ամյա եղբոր՝ Ժորա Սիմոնյանի մասին կայքը գրել էր 2017 թվականին. այն ժամանակ գործով տուժողի կարգավիճակ ուներ Վահրամ Սիմոնյանի եղբայրը, որն ըստ մեղադրանքի՝ խոշտանգման էր ենթարկվել Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանի կողմից: Այս գործը դատարանում է եւ դեռեւս դատավճիռ չի կայացվել:
Վահրամ Սիմոնյանը Մարդանյանի թիրախում էր հայտնվել որպես ապօրինի ծառահատում կատարող, ապա եղբոր հետ բերման ենթարկվել բաժին, որտեղ էլ, ըստ մեղադրանքի՝ Գերասիմ Մարդանյանը խոշտանգել էր 17-ամյա եղբորը՝ Ժորային:
Այժմ Վահրամ Սիմոնյանը, եղբայրը՝ Սասունը, եւ հայրը՝ Գարսիկ Սիմոնյանը, անցնում են Իջեւանի բախումների գործով, սակայն ոչ թե տուժողի կարգավիճակով, այլ՝ մեղադրյալի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


