▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իջի բեմից... Էդ ամեն ինչը մենք գիտենք». հանրահավաքի մասնակիցները` Ավետիք Չալաբյանին

Հանարահավաքի բեմից հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ելույթի ժամանակ հավաքվածների շարքերից ձայներ հնչեցին, որոնք կոչ էին անում գործել, ոչ թե խոսել. «Իջի բեմից... Էդ ամեն ինչը մենք գիտենք... Էլ առաջին, երկրորդ, երրորդ չկա...»:

Թարմացված․ «Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը: Միջանցքով անցել են որոշ մարդիկ, որոնք նույն երեկոյան հայտնվել են «Հանրային հեռուստաընկերության» եթերում, որովհետև նրանք եկել են մեզ պառակտելու: Եվ ընդհակառակը, ով որ գալու էր մեզ ուժեղացնելու, ձերբակալված են ադրբեջանի իշխանությունների կողմից»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը:

Թարմացված․ «Արցախում տեղի ունեցած աղետն Ալիև-Փաշինյան զույգի ծրագրած գործողության արդյունք էր: Թշնամին դրա մասին բացահայտ խոսում ու նույնիսկ գովերգում է Փաշինյանին, որ նա աչք փակեց Արցախում իրականացվող Ցղեասպանության առջև: Բայց մի բանում նա սխալվեց: Արցախցիները զենք վերցրին ու Ավարայրի կռիվ տվին, որը չէր կարող հաղթանակով պսակվել, բայց բոլորիս ուժ տվեց: Այն, որ դրանից հետո Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպված դուրս եկան Արցախից, խոսում է նրանց ազատատենչության մասին»,- հանրահավաքի բեմից հայտարարեց Ավետիք Չալաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее