▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ամբողջ կյանքը նկարած է,այ մարդ տուալետ չենք կարողանում մտնել

ԱԺ-ում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը:

«Կարևոր եմ համարում Հանրապետույթան սահմանամերձ շրջաններում 40 ռազմականացցված բնակավայր ստեղծելը: Կցանկանայի Ձեր կարծիքն իմանալ, ինչպես նաև կուզեի անդրադառնալ տեսանկարահանող սարքերին: Ամբողջ օրը նկարում են: Տնից մինչև հասնում եմ այստեղ՝ 18 տեսախցիկ ինձ նկարում է: Եթե դրանց նկարածները գումարենք, ապա իմ ամբողջ կյանքն էկրանի առջև է: Այդքան մտահոգվում եք մեր առողջության, մեր մասին, որ հանկարծ սխալ քայլ չանե՞նք: Ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Հրավիրում են ռեստորան, նախապես հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, թե ոչ: Էլ չեմ ասում, որ  տանը ամեն ինչ լսվում է, նկարվում է»,-խոսքն ուղղելով  հարակից զեկուցող,  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին ՝ ասաաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Կորյուն Նահապետյանը նշեց, թե պատգամավորը մի փոքր չափազանցնում է.

«Ես առաջին օրվանից տեսանկարահանող սարքերի տեղադրումը ողջունել եմ: Եթե գտնում եք, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա ու չափորոշիչներ պետք է սահմանվեն, խնդրեմ, եկեք քննարկենք: Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերին, ապա անվտանգության առումով նոր միջոցառումներ պետք է ձեռնարկենք»:

Հրանտ Բագրատյանն արձագանքեց՝ ասելով.

«Ես ուշադիր լսեցի ձեզ: Ես դիմում եմ ՀՀԿ-ականներին՝ մեզ մի ձեռ արեք: Քսանութ անգամ նախաձեռնությամբ եմ հանդես եկել, մեկ անգամ քննարկե՞լ եք: Մարդկանց ամեն տեղ եք նկարում: Այ մարդ, տուալետ չենք կարողանում մտնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее