Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանը սկսել է կադրային փոփոփոխություններ իրականացնել։ Մկրտումյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն՝ Հովսեփ Աղազարյանին, նշանակել է փոխթաղապետ։

Այս մասին հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, ում հետ զրույցում հաստատել է Հովիկ Աղազարյանը:
«Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է եղել կրտսեր որդուս, բայց դեռ նշանակումը տեղի չի ունեցել»,- նշել է Հովիկ Աղազարյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք իր միջնորդությունը կա որդու՝ փոխթաղապետ նշանակվելու հարցում, Աղազարյանն ասել է.
«Իմ գործոնն այդտեղ 10 տոկոսից ավել չէ: Հովսեփը 2017 թվականից ՔՊ-ի ակտիվ անդամներից է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում, թիմի ղեկավարությունը ճանաչում է իրեն և կարծել է, որ ինքը կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: 90 տոկոսը վերագրենք Հովսեփի անձնական որակներին, 10 տոկոսն էլ ինձ, իմ միջնորդության կարիքն էլ չի եղել»,- ընդգծել է պատգամավորը:


