Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թիվը հասնում է 33-ի՝ 2026 թվակաին 8 ամսվա ընթացքում։ Ընդ որում երեք մահ՝ վերջին 10 օրում․
Այսօր՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Տասը օր առաջ՝ օգոստոսի 13-ին, ՊՆ-ն հայտնել էր մեկ այլ զինծառայողի՝ Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Այդ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օգոստոսի 19-ին էլ Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եվ սա այն իրավիճակն է, որի վերաբերյալ արդեն պետք է ոչ միայն հերթական անգամ արձանագրել, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում, այլ տալ ավելի մեծ հարց՝ ի՞նչ է կատարվում բանակում, և ինչո՞ւ է զինծառայողների կյանքն այսքան հաճախ ընդհատվում ոչ մարտական պայմաններում։
Երբ մահերը մեկը մյուսին հաջորդում են, միայն յուրաքանչյուր դեպքն առանձին քննելը բավարար չէ։
Պետք է սկսել ուսումնասիրել կրկնվող օրինաչափությունները։
Ինչո՞ւ են զինծառայողները մահանում։
Որտե՞ղ են առաջանում ամենամեծ ռիսկերը։
Ի՞նչ է կատարվում այն զորամասերում, որտեղ զինծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պրակտիկան վերածվում է նվաստացման, ճնշման կամ վտանգավոր չգրված պատիժների համակարգը։
Առանձին ուսումնասիրության խնդիր է նաև հայհոյանքի և, այսպես կոչված, քֆուր դնելու ճգրված օրենքը, որը ոչ միայ մարդու արժանապատվության նվաստացման ու բազմաթիվ բախումների առիթ կարող է լինել, այլև՝ կյանքի իրավունքի խախտման։
Ի վերջո երիտասարդ կյանքեր են, որոնք պահպանելը պետության պարտավորությունն է, ոչ թե մեկ հաղորդագրությամբ սև թուղթ տալը՝ ծնողի ձեռքն ու անհատական վարույթով սահմանափակվելը։
Սա յուրաքանչյուրիս պահանջը պետք է լինի, որպես մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգային խնդիր»:
***
|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ են պետք ՊՆ-ի վշտակցությունը և զորակցությունը *** |
|
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ պաշտպանության նախարարը Պապիկյան Սուրենն է, բանակում տիրող իրավիճակը սա կլինի։ *** |
|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ կատարվում է ՀՀ Զինված ուժերում, քաղաքական է, պետական կառավարման հարց է։ Պատասխանատուն մեկ մարդ է, (եվ այդ մարդը Նիկոլն է)։ *** |
|
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ բանակում շարունակվում են սպանությունները։ |


