▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ու եղբորս հաշիվների վրա էլ էին կալանք դրել, իմը հանեցին, եղբորինս՝ ոչ. Լեւոն Քոչարյան

 

Դատախազների կողմից բողոքարկումը անհիմն էր, բավարարված ենք, բայց վերջնական բավարարված կլինենք այն դեպքում, երբ որ բոլոր խախտումները, որը թույլ են տրվել այս մեկ տարվա ընթացքում, կվերացվեն:
Այսօր Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Հարցին՝ ինչ խախտումների մասին է խոսքը, նա պատասխանեց. «Իմ ու եղբորս հաշիվների վրա էլ են կալանք դրել՝ բացարձակ անհիմն: Իմ մասով երբ բողոքարկեցինք դատախազին, հանեցին, իսկ եղբորս մասով՝ ոչ: Բայց, փաստորեն, 4-5 ամիս իմ հաշիվները եղել են կալանքի տակ՝ ապօրինի հիմքով»,- հայտարարեց Քոչարյանը: Մեր հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ հիմնավորում են ներկայացրել հաշիվների վրա կալանք դնելիս, Քոչարյանը ասաց. «Ասում էին՝ այն ինչ դուք ունեք, չենք հավատում, որ դա ձերն է, դա Ռոբերտ Քոչարյանինն է»:
Հարցին՝ դուք հիմա ֆինանսական խնդիրներ ունե՞ք, Լեւոն Քոչարյանը բացասական պատասխան տվեց: Մյուս հարցին՝ քանի որ Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքի տակ է, ի՞նչ միջոցներով է կարողանում դատական ծախսերը հոգալ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ կոնկրետ չգիտի. «Ենթադրում եմ՝ հարազատների օժանդակությամբ, մեր ունեցած խնայողությունների հաշվին»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով արձանագրել էր Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, սակայն քննիչին չէր պարտավորեցրել վերացնել խախտումը եւ արգելանքից հանել Քոչարյանի գույքը:

Այսօր Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը ասաց. «Իմ ու եղբորս հաշիվների վրա էլ են կալանք դրել՝ բացարձակ անհիմն: Իմ մասով երբ բողոքարկեցինք դատախազին, հանեցին, իսկ եղբորս մասով՝ ոչ: Բայց, փաստորեն, 4-5 ամիս իմ հաշիվները եղել են կալանքի տակ՝ ապօրինի հիմքով»:

 

Հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ հիմնավորում են ներկայացրել հաշիվների վրա կալանք դնելիս, Քոչարյանը ասաց. «Ասում էին՝ այն ինչ դուք ունեք, չենք հավատում, որ դա ձերն է, դա Ռոբերտ Քոչարյանինն է: Դատախազների կողմից բողոքարկումը անհիմն էր, բավարարված ենք, բայց վերջնական բավարարված կլինենք այն դեպքում, երբ որ բոլոր խախտումները, որը թույլ են տրվել այս մեկ տարվա ընթացքում, կվերացվեն»:

Հարցին՝ դուք հիմա ֆինանսական խնդիրներ ունե՞ք, Լեւոն Քոչարյանը բացասական պատասխան տվեց: Մյուս հարցին՝ քանի որ Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքի տակ է, ի՞նչ միջոցներով է կարողանում դատական ծախսերը հոգալ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ կոնկրետ չգիտի. «Ենթադրում եմ՝ հարազատների օժանդակությամբ, մեր ունեցած խնայողությունների հաշվին»:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее