▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում «ոտքերը լվալ ու ջուրը խմել»-ը.ՀՅԴ պատգամավորը մեկնաբանում է

«Ոտքերը լվալ ու ջուրը խմել»-ը ժողովրդական խոսք է, փոխաբերություն, որը բառացի հասկանալը նշանակում է՝ չիմանալ հայոց լեզու: Այն նշանակում է երախտիքով լցված, շնորհակալ և այլն: Օրինակ՝ Հիսուսը լվում էր աշակերտների ոտքերը, Հայաստանում էլ հարսներն էին լվում տան մեծի ոտքերը, իսկ դա չի նշանակում, որ նաև խմում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Արծվիկ Մինասյանի և Հրանտ Բագրատյանի վեճին ու իր կողմից արված մեկնաբանությանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում  «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք օրենքը բարելավելու չորս տարբերակ են առաջարկել ու որն էլ ընդունվի, լավ է:

Այնուհետեւ նա խոսեց ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության մասին, երբ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՅԴ-ին մեղադրեց դեռ Առաջին հանրապետության տարիներից ի վեր ոչինչ չանելու մեջ. «Պարտադրված երկու խոսք պետք է ասեմ ու վերջին անգամ եմ ասում հիվանդ ուղեղների համար՝ 1918թ. մեր քաղաքական էլիտայի նեկայացուցիչները, լինելով անկախության սերունդ կերտած արժեքների ու բարոյականության կրող, եթե հիմա լինեին, բոլորովին այլ երկրում կապրեինք: Առաջին հանրապետություն ունենալու համար պետք է ՀՅԴ ոտքերը լվան, ջուրը խմեն: Եթե չլիներ Առաջին հանրապետությունը՝չէր լինի նաեւ երկրորդը, երրորդը»:

Անի Կարապետյան

ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք օրենքը բարելավելու չորս տարբերակ են առաջարկել ու որն էլ ընդունվի, լավ է:
Այնուհետեւ նա խոսեց ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը, երբ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՅԴ-ին մեղադրեց դեռ Առաջին հանրապետության տարիներից ի վեր ոչինչ չանելու մեջ. «Պարտադրված երկու խոսք պետք է ասեմ ու վերջին անգամ եմ ասում հիվանդ ուղեղների համար՝ 1918թ. մեր քաղաքական էլիտայի նեկայացուցիչները, լինելով անկախության սերունդ կերտած արժեքների ու բարոյականության կրող, եթե հիմա լինեին, բոլորովին այլ երկրում կապրեինք: Առաջին հանրապետություն ունենալու համար պետք է ՀՅԴ ոտքերը լվան, ջուրը խմեն: Եթե չլիներ Առաջին հանրապետությունը, չէր լինի նաեւ երկրորդը, երրորդը. պորտի վրա աճած բշտիկ՝ նմաններին խորհուրդ կտամ բժշկի դիմել. հետո սովորաբար ուշ է լինում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее