▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում խթանել բառը.լեզվաբան կա՞

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով  փոփոխված Սահմանադրությունը  խիստ մտահոգիչ  կետեր ունի.

«Առաջ պետությունն ապահովում էր շրջական միջավայրի պահպանությունը և վերականգնումը, հիմա պետությունը փոխվել և գրվել է, որ հանրային իշխանությունը խթանում է շրջական միջավայրի պահպանությունը և վերականգնումը:

Իսկ շարունակության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին: Ուրեմն, մենք պարտավոր ենք, պետությունը՝ ոչ:  Պետությունը խթանում է….հիմա ես նստած խոսում եմ, ես էլ եմ խթանում»,-ասաց Կարինե Դանիելյանը:

«Խթանելը դա ապահովումն է ու նախաձեռնողականությունը»,-հակադարձեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Լեզավաբան ունե՞նք»,-հարցրեց Կարինե Դանիելյանն ու «չգտնելով» շարունակեց.

«Վերացել է նաև անձի՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու  ու բնապահպանական տեղեկատվություն ստանալու  իրավունքը: Սրա հիման վրա շատերը կարող էին դիմել դատարան»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее