▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 24-ի «գործողությունների հանրահավաքին». «168 ժամ»

«Երեկ հայտնի է դարձել, որ ոչ իշխանական ուժերի եռյակ/քառյակի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այդ հանրահավաքն անվանել է «գործողությունների հանրահավաք»:

Չնայած գործողությունները հայտնի չեն, սակայն հայտնի է այդ գործողությունների նպատակը. Հայաստանում ձևավորել իշխանություն, որը վայելելու է հասարակության վստահությունը և կարող է լուծել Հայաստանի առջև դրված խնդիրները:

Իրականում ոչ իշխանական ուժերի գործողությունների ծրագիրը դժվար չէ գաղտնազերծել. ընտրությունների միջոցով իշխանության գալու այլընտրանքը բռնի իշխանափոխությունն է: Դրան հասնելու համար ընդդիմությունը պետք է այն աստիճան ապակայունացնի իրավիճակը, որ իշխանությունը, կորցնելով վերահսկողությունը հանրային կյանքի կազմակերպման վրա, ստիպված լինի հրաժարական ներկայացնել:

Լևոն Զուրաբյանը համոզված է, որ իշխանությունները չեն առաջնորդվի «խելագարության կանխավարկածով» և առանց որևէ դիմադրության և ինքնակամ հրաժարական կտան՝ իշխանությունը հանձնելով ժողովրդի վստահությունը վայելող և Հայաստանի առջև կանգնած խնդիրները լուծելու ունակ եռյակին: Դրա համար, ինչպես նախորդ հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունը կարող էր «ողջամիտ» առաջարկներ ներկայացնել: Սակայն անցած երեք օրերին, գոնե հրապարակային հարթությունում, իշխանությունը ոչ իշխանական ուժերին ոչ ողջամիտ, ոչ էլ անհեթեթ որևէ առաջարկ, կարծես, չի արել»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ»   թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее