▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է թաքնված ԱՄՆ-ի՝ սահմանային լարվածության վերաբերյալ արված առաջարկության հետևում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելն  իրենց 80 գործընկերների հետ առաջարկներ են ներկայացրել, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը, այն է՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելը, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սրա միակ բացատրությունն այն է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ, որ շփման գծում  ռազմական գործողությունները վերսկսվեն.

«Բոլորին էլ հասկանալի է, որ ամենաարդյունավետը կարող է լինել վստահության մեխանիզմների իրագործումը: Ցավոք, ադրբեջանցիները դրա հետ համաձայն չեն ու տեսանելի ապագայում չեն էլ համաձայնի»:

Հարցին, թե այսինքն, սա էլ ինչպես բոլոր առաջարկները, կմնա օդո՞ւմ, քաղաքագետը պատասխանեց.

«ԱՄՆ-ն մեծ երկիր է և, եթե համանախագահների և միջազգային հանրության հետ համաձայնության գա՝  Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու առումով, հնարավոր է, որ Ալիևը զիջի»:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ դեկտեմբերի 19-ին Բեռնում կայանալիք հանդիպմանը, Սերգեյ Մինասյանը նկատեց.

«Հանդիպման գլխավոր նպատակը հանդիպումն է: Ուզում են ցույց տալ, որ բանակցային գործընթացը շարունակվում է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее