Ի՞նչ են առաջարկել ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան՝ Երևանին և Բաքվին․ Լավրովը բացեց փակագծերը
«Ռուսաստանը նպաստել է հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, որին միացան նաև իրանցի գործընկերները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Ներկայումս հանդիպումներ նախատեսված չեն, հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղղակիորեն շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել»։ Նա իր խոսքում կարծիք հայտնեց, որ գործընթացն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ՝ նշելով, որ առաջարկվել է համակողմանիորեն քննարկել այս բոլոր հարցերը և խրախուսել ներգրավված երկրներին, որպեսզի նրանք հնարավորինս շուտ պայմանավորվեն։ Հիշեցնենք՝ Ստամբուլում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը: |