▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են քննարկել իմքայլական պատգամավորները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Ազգային ժողովում ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման ավարտին լրագրողների հետ կարճ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց հերթական հանդիպում էր, որը սովորաբար անցկացվում է ամսվա մեջ` ըստ նպատակահարմարության։

«Հանդիպումը նվիրված էր մոսկովյան այցին և քաղաքական թիմի առաջիկա անելիքներին»,-նշեց Մակունցը՝ հավելելով, որ առաջիկա անելիքների մասին կներկայացնեն։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա պետք է հասկանան թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունների դիրքավորումը, այնուհետև որոշում կկայացնեն։

Խմբակցության ղեկավարը հավելեց նաև, որ քննարկվել է ռազմագերիների հարցը, այդ առումով նորություն չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее