▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ եք ասելու Վազգեն Սարգսյանին, երբ հանդիպեք այն աշխարհում». հարց՝ Գագիկ Մելքոնյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, 24 TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ «ի՞նչ եք ասելու Վազգեն Սարգսյանին, երբ հանդիպեք այն աշխարհում ու ձեզ հարց տա՝ էս ի՞նչ արեցիք», պատգամավորն ասել է. «Կասեմ, էդ ժամանակ պատասխան կտամ: Իհարկե ունեմ պատասխան»:

Թարմացված․«Երբ Սամվել Բաբայանն Արցախում էր, ասում էր՝ իշխանությունը հանձնեք ինձ, ամեն ինչ կանեմ: Նա ուներ ծրագիր, որ կարում էր ստեղծված իրավիճակից դուրս գալ, բայց էլի չհանձնեցին»,- 24TV-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, թե նախկին նախագահները գերադասեցին Ղարաբաղը հանձնել, բայց իշխանությունը չտալ Բաբայանին: Դիտարկմանը՝ այդ մարդիկ այսօր գտնվում են Բաքվի բանտում, իրենք մինչև վերջ մնացել են Արցախում, ասել է. «Իրենք չգիտեին, իրենց պայմանավորվածությունը որ եղել է՝ չեն մտածել, որ կլինեն Բաքվում, իրենք մտածել են, որ կլինեն Մոսկվայում»:

Թարմացված․«Ընդդիմադիրները որ խոսում են, թե Փաշինյանը գնա, մենք ամեն ինչը կդզենք: Ղարաբաղում Փաշինյանը գնաց, իրանք եկան իշխանության, քանի՞ օր տևեց. 7 օրում կապիտուլյացիան բան արեցին»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը: «Հիմիկվա Հայաստանում եթե Փաշինյանը գնաց, քանի՞ օր եք դիմանալու»,- շարունակել է պատգամավորը:

Թարմացված․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ի եթերում անդրադառնալով ռուսական գազի վերաբերյալ նախկինում արված իր հայտարարությանը, պարզաբանել է. «Ես ասել եմ՝ առանց գազի էլ կապրենք, չեմ ասել՝ հանգիստ կապրենք: Պարսկաստանը մեր կողքն ա, իրենցից կառնենք, ինչի մենակ Ռուսաստանի գազն ա՞...»: Հարցին՝ իսկ կարո՞ղ է Ադրբեջանից էլ գնեք, պատասխանել է. «Չի տա, եթե ուզենք էլ չի տա... չենք ուզի հլը որ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее