▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գործ ունեն այդ տեսակ թափթփուկները ընտրական գործընթացի հետ. Սամվել Ֆարմանյան

Ստրասբուրգում եմ:

Պատրաստում եմ ելույթի տեքստեր` լիագումար նիստում վաղը քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը: Ընդմիջում եմ և բացում հայաստանյան լրահոսը:

Հրազդանյան ընտրություններ... զզվելի է... վստահ եմ նույն զգացումը սահմանին կանգնած զինվորների մոտ է... ի՞նչ գործ ունեն այդ տեսակ թափթփուկները ընտրական գործընթացի հետ... ի՞նչ իրավունք ունեն մսխելու մեր տղերքի արյամբ ձեռքբերված միասնությունը... 

Սամվել Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Հիշեցնենք, որ  Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար հիմնական ընտրապայքարը գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի (ՀՀԿ) և «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի միջև է: 

Սասուն Միքայելյանի շտաբը տեղեկացրել է ընտրախախտումների մասին: 

Իսկ Արամ Դանիելյանի շտաբի մի ներկայացուցիչ էլ հայտարարել է, թե ընդդիմության թեկնածուն իրեն ապտակել է. Սասուն Մանուկյանի շտաբից հերքել են այդ լուրը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее