▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հաջողվե՞լ է պաշտպանել իմ բիզնեսը.Մանվել Բադեյանը խոստովանեց

 

ԱԺ-ն արտահերթության կարգով քննարկում էր ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը՝ փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում» և  անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի։
Մանվել Բադեյանը ասաց, թե ընդդիմությունը ինչպես միշտ առաջարկում է ազգը փրկելու գաղափարներ, այն է`  մեծամասնական ընտրակարգից հրաժարվելը և իշխանական համակարգը հիմնել  կուսակցական գաղափարախոսական հենքի վրա: Ցույց տվեք ինձ այդ կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից: ՀԻմա  հիշեք, թե ընտրություններից առաջ ինչպես եք կազմում այդ ցուցակները: Ավելի կոռումպացված համակարգ դուք երբևէ տեսել եք: Մեղադրում եք բիզնեսմեններին, ովքեր եկել են ԱԺ, իբր թե պաշտպանելու իրենց բիզնեսը: Բայց օրինակ, ինձ հաջողվե՞լ է պաշտպանել իմ բիզնեսը: Երբեք:  Մինչդեռ, իրենց  քաղաքական ուժ հռչակողները քաղաքականությունն են բիզնես սարքել ու շատ էլ լավ բարգավաճում են: 

ԱԺ-ն արտահերթության կարգով քննարկում էր ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը՝ փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում» և  անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի։

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ասաց, թե ընդդիմությունը ինչպես միշտ առաջարկում է ազգը փրկելու գաղափարներ, այն է`  մեծամասնական ընտրակարգից հրաժարվելը և իշխանական համակարգը հիմնելը`  կուսակցական գաղափարախոսական հենքի վրա:

«Ցույց տվեք ինձ այդ կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից: Հիմա  հիշեք, թե ընտրություններից առաջ ինչպես եք կազմում այդ ցուցակները: Ավելի կոռումպացված համակարգ դուք երբևէ տեսե՞լ եք: Մեղադրում եք բիզնեսմեններին, ովքեր եկել են ԱԺ, իբր թե պաշտպանելու իրենց բիզնեսը: Բայց օրինակ, ինձ հաջողվե՞լ է պաշտպանել իմ բիզնեսը: Երբեք:  Մինչդեռ, իրենց  քաղաքական ուժ հռչակողները քաղաքականությունն են բիզնես սարքել ու շատ էլ լավ բարգավաճում են»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց իր կուսակցին` պարոն Բադեյանին` ազնիվ ու անկեղծ ելույթի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее