▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հարց չտաք, կվիրավորեմ... Մհեր Սեդրակյան

a1plus.am-ը գրում է. «Ինչ հարց կունենաք, կբերեք օգնականին կտաք՝կպատասխանի։ Սրանից հետո ինձ ոչ մեկ հարց չտա ՝կվիրավորեմ։ Որովհետեւ էդ հարցերից բաներ եք սարքում, եզրակացություն լավ չեք անում»,-ասաց Մհեր Սեդրակյանը՝ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչպես է նա գնահատում ազատամարտիկներին եւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստին։

Պարոն Սեդրակյանի զգուշացումից հետո լրագրողները շարունակեցին հարցեր տալ նրան, ով վիրավորելով լրագրողներին՝ ասաց. «Ախր, դու Կակոսյանի դպրոցի աշակերտ ես ընդամենը»։

Հ.Գ

Տարիներ առաջ Երեւանում գործում էր Կակոսյանի դպրոց, որտեղ սովորում էին մտավոր խնդիրներ ունեցողներ։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее