▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կարծիքի է Ռոբերտ Քոչարյանն Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին

Yerevan.Today-ը գրում է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչ վերաբերմունք ունի երկրորդ նախագահը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ու դրա դեմ բողոքի մեծ ալիքի վերաբերյալ: Վիկտոր Սողոմոնյանը հեռախոսով ասել է հետևյալը.

«Ռոբերտ Քոչարյանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Սակայն առաջիկայում նախագահ Քոչարյանը անպայման կներկայացնի իր տեսակետը ինչպես այս, այնպես էլ` կուտակված այլ խնդիրների վերաբերյալ»։

 

Աղբյուրը՝ yerevan.today

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее