ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրել է.
«Ինչ կարելի է փաշինյանականին, արգելված է սովորական հային:
«Երկիր» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արմեն Գրիգորյանին Արցախում տրված 070 կոդով անձնագիրը, որով նա նշանակվել է ԱԽՔ քարտուղար:
Արմեն Գրիգորյանին, փաշինյանական լինելու բերումով, կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, իսկ 150,000 արցախահայեր նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի, չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն, անգամ չեն կարող ճամփորդել:
Այսպիսի արդարություն, եղբայրություն և հավասրարություն»։