▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կցանկանան ստանալ Նաիրա Զոհրաբյանը և Ռուզաննա Առաքելյանը մարտի 8-ին

Գաղտնիք չէ, որ մարտի 8-ին բոլոր կանայք սիրում են ուշադրության արժանանալ տղամարդկանց կողմից: Ինչպես խոստացել էինք, շարունակում ենք պարզել, թե հայ հայտնի կանայք ի՞նչ նվեր կամ նվերներ կցանկանան ստանալ գեղեցկության տոնին: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անկեղծացավ, որ չնայած իր քմահաճ լինելուն, նա կցանկանա նվեր ստանալ ծաղիկներ, որովհետև ծաղիկները հաճելի են  կնոջ համար ու ավելի են գեղեցկացնում գարնանային տոնը: Երբևէ ստացած ամենաթանկ նվերը նրա համար Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի հայերեն թարգմանությունն է եղել:

Կանանց տոնին ծաղիկներն ուրախություն կպարգևեն նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանին: «Կուրախանամ, երբ դաշտային ծաղիկներ ինձ նվիրեն... Անկեղծ ասած, միշտ ակնկալում եմ, որ ինձ ծաղիկներ կնվիրեն: Ինձ համար ամենանվիրական նվերը հորս կողմից ստացած գրքերի հավաքածուն է, հատկապես՝ դասականների հատորները, որոնք ամեն մարտի 8-ին մեկ հատով ավելացել են. այդ հավաքածուն ես պահում եմ իմ գրադարանի ամենաակնառու տեղում»,- նշեց նախկին պատգամավորը:


Շարունակելի…


Հեղինակ` Գրիգոր Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее