▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ անհասկանալի պատգամավորուհի՝ Հերիքնազ մականունով, «գործ է տվել»․ Արմեն Գրիգորյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ՔԿ է հրավիրվել՝ ենթադրյալ բռնության կոչ կատարելու համար։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Արմեն Գրիգորյանը։ 

«Պարզվում է ինչ-որ անհասկանալի պատգամավորուհի՝ Հերիքնազ մականունով, «գործ է տվել»՝ փորձելով մեղադրել ինձ բռնության կոչ կատարելու մեջ։ Փոքրիկս, սորոսիկս, իմ յուրաքանչյուր ելույթ պատրաստված է՝ մինչև անգամ ստորակետը, ձեր հիմարությունը ցույց մի տվեք, մենք առանց այդ էլ գիտենք»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ Հերիքնազ Տիգրանյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее