▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղ ՏՏ կազմակերպությունների միջև

 

Նոյեմբերի 25-ին, Օրրան բարեգործական ՀԿ-ի կողմից անցկացվեց «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական առաջին խաղը ՏՏ կազմակերպությունների միջև:

Սա «ՏՏ ոլորտը` երեխաների համար» (IT for Children) նախաձեռնության շրջանակում առաջին միջոցառումն էր, որի նպատակն էր համախմբել Հայաստանի կարևորագույն՝  ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մեկ ազնիվ գաղափարի շուրջ՝ ծառայեցնել ինտելեկտը հանուն ապահով, զարգացած ու կայացած ապագայի անապահով երեխաների համար:

Միջոցառումը անցկացվեց Արմենիա Մարիոթ Հյուրանոցի «Արարատ» սրահում:

Մասնակցեցին Հայաստանի խոշոր ՏՏ կազմակերպություններ ՝ Bet Construct, Digitain, STDev, Synopsys Armenia, Webb Fontaine, Workfront, որոնք կատարել են նվիրատվություն Օրրան բարեգործական հիմնադրամին:

Հարցերը պատրաստել և խմբագրել էին «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի գիտակներ, բազմաթիվ մրցաշարերի հաղթողներ Հայկ Խեմչյանը և Արամայիս Գրիգորյանը: Խաղն անցավ շատ ջերմ մթնոլորտում. լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Bet Construct թիմը՝ իր հետ տանելով խաղի խորհրդանիշ բուն՝ պատրաստված Օրրանի երեխաների կողմից: Թիմը ստացավ նվերներ Multi Wellness Center մարզաառողջարարական համալիրի, Arloopa-ի, Bookinist-ի և Dragon Garden ռեստորանի կողմից:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Synopsys Armenia և Workfront Armenia թիմերը, ովքեր նույնպես արժանացան նվերների:

Լիահույս ենք, որ այս ձևաչափով բարեգործական միջոցառումները շարունակական կլինեն:

Միջոցառման հովանավորն էր Multi Wellness Center մարզաառողջարարական համալիրը:

Աջակիցներ՝ Dragon Garden, Arloopa, Bookinist, Coca Cola, Armenia Marriott Hotel Yerevan:

Օրրան բարեգործական հիմնադրամը շուրջ 18 տարի իր Երևանի և Վանաձորի կենտրոններում հոգ է տանում մոտ 300 ծայրահեղ անապահով երեխաների և միայնակ տարեցների մասին:

 

 

Օրրան բարեգործական ՀԿ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее